Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:11 11-04-2022

Մակրոնն ու Լը Պենը անցել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հաղթել է կիրակի օրը կայացած երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլում։
Այդ մասին են վկայում քաղաքապետարանների կողմից տրամադրված արձանագրությունների 100%-ի մշակման արդյունքները, հաղորդում է Le Figaro-ն։
Մակրոնը հավաքել է ձայների 27.6%-ը, երեք միավորով ավելի, քան հինգ տարի առաջ կայացած ընտրություններում։
Երկրորդ տեղում է ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը. նրա օգտին քվեարկել է ընտրողների 23.41%-ը։ Լը Պենը նաև նախորդ ընտրությունների համեմատ 2 կետով բարելավել է իր արդյունքը։
Երրորդ տեղում «Չնվաճված Ֆրանսիա»-ի ձախակողմյան թեկնածու Ժան-Լյուկ Մելենշոնն է՝ 21.95%-ով. նա ավելի շատ ձայն է ստացել, քան կանխատեսել էին էքզիթ փոլերը։
Մնացած թեկնածուները 10%-ից պակաս ձայն են հավաքել, այդ թվում մեկ այլ ծայրահեղ աջ թեկնածու՝ Էրիկ Զեմուրը։ Ավելի վաղ արված հարցումներով կանխատեսվում էր, որ նա կանցնի երկրորդ փուլ, սակայն Զեմուրը ընդամենը 7.05% ձայն է հավաքել։
Ընտրությունների երկրորդ փուլը, որում կպայքարեն Մակրոնն ու Լը Պենը, կկայանա ապրիլի 24-ին։ Երկրորդ փուլ չանցած թեկնածուների մեծ մասը ընտրողներին կոչ է արել քվեարկել գործող նախագահի օգտին։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան

Ձեզ գուցե հետաքրքրի