Ներքին 4 տարի առաջ - 12:03 11-04-2022

Երեք շաբաթ է՝ նույն բանի մասին եք զեկուցում. քաղաքապետարանի գործակարգավարական նիստ

Քաղաքապետ Հրաչ Սարգսյանը, մինչ քաղաքապետարանի գործակարգավարական նիստին անցնելը, շնորհավորեց Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավար Կամսար Բաբինյանին:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ-ից, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 268 դեպք:

«Վեոլիա ջրից» հայտնեցին, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 625 վթար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նշեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում գրանցվել է երեք ահազանգ:

«Երևան ավտոբուս» ՓԲԸ ներկայացուցիչն ասաց, որ հաշվետու ժամանակահատվածում 2011 ավտոբուս հանձնվել է շահագործման:

«Ավտոմեքենաների զրոյական տեղեկանքի մասին էլ չզեկուցեք, երեք շաբաթ է՝ նույն բանի մասին եք զեկուցում»,- ասաց քաղաքապետը։

«Երևան տրանս» ՓԲԸ-ից հայտնեցին, որ կա հանձնարարական, որը դեռ մնում է չկատարված։

Իրավաբանական վարչությունից ասացին, որ տրանսպորտի վարչության կողմից ճանապարհային գծանշումների վերաբերյալ նախագիծը պետք է նայի քաղաքապետը, և հանձնարարությունը գնա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Քաղաքապետարանի տրանսպորտի հսկողական վարչությունը ներկայացրեց ոչ պիտանի տրանսպորտների դուրսգրման մասին զեկույցը, որի մրցույթը բացվում է այսօր։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
20:48 Մի՛ լռեք, մի՛ վախեցեք. անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո