Արտաքին 4 տարի առաջ - 09:06 11-04-2022

Նիկոլաևում հզոր պայթյուն է որոտացել

Նիկոլաևի շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հաստատել է Նիկոլաևում տեղի ունեցած ուժեղ պայթյունի փաստը, որի հետևանքով, նրա խոսքով, մեկ մարդ է վիրավորվել։ Կիմը հավելել է, որ դա կարող է հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) ճեղքած ռուսական հրթիռ լինել։
«Այս պահին ուժեղ պայթյունի հետևանքով ջարդված ապակիներից վիրավորվել է պահակներից մեկը: Ճշտում ենք՝ ՀՕՊ համակարգն աշխատե՞լ է, թե՞ այնուամենայնիվ ճեղքել է…»,- գրել է նա Telegram-ում։
Ուժեղ պայթյունի մասին գրել են նաև տեղի լրատվամիջոցները, իսկ սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որը ենթադրաբար նկարահանել է տեղի բնակիչներից մեկը։
Վերջին ժամերին ուկրաինական լրատվամիջոցները նաև տեղեկություններ են տարածել Խարկովի հրետակոծության մասին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում