ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետությանը մինչ այսօր հումանիտար որևէ բեռ չի հատկացվել․ ԱՀ կառավարություն
19:14 20-12-2022
Սամվել Բալայանի խոսքով՝ անցած 9 օրերի ընթացքում, Արցախին միայն մեկ անգամ է օգնություն ցուցաբերվել։
Արցախի նախագահը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
19:09 20-12-2022
Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:
Անընդունելի հերյուրանքներ․ Ռաֆայել Նազարյանը և Ռուբեն Նազարեթյանը հակադարձել են Արթուր Սողոմոնյանին
19:06 20-12-2022
ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի և ՀՖՖ նախագահի խորհրդականի հակափաստարկները։
Ես շատ վաղուց գիտեմ, որ ազդում եմ ինչ-որ մարդկանց նյարդերի վրա, մտածում են՝ սա լավ առիթ է՝ ինձ վախեցնելու համար․ Գևորգ Էմին-Տերյան
19:03 20-12-2022
Oragir.News լրատվական կայքի խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար։
Ստեփանակերտում 44-ամյա տղամարդու մահը Լաչինի շրջափակման անմիջական հետևանքն է. Անահիտ Ավանեսյան
18:52 20-12-2022
Այս մասին Անահիտ Ավանեսյանը գրել է թվիթերի իր միկրոբլոգում։
Հայերի մտավախությունը, որ Ադրբեջանը միտված է ցեղասպանության, անհերքելի է. ԵՀԽ և ԵԵԿ-ի նամակը՝ Բորելին
18:40 20-12-2022
Կոչ է արվում ԵՄ-ին բոլոր դիվանագիտական նախաձեռնություններով հետամուտ լինել, որպեսզի Ադրբեջանը վերաբացի Բերձորի մարդասիրական միջանցքը։
Քննարկվել են սեյսմիկ վտանգի գնահատման ոլորտում գիտական համագործակցությունների վերաբերյալ հարցեր
18:32 20-12-2022
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։
Տաթև-Հալիձոր ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենաներ
18:19 20-12-2022
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ադրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին․ Արցախի ԱԳՆ-ն կրկին դիմել է միջազգային հանրությանը
18:08 20-12-2022
Արցախի Արտաքին գործերի նախարարությունը կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ Արցախի ապաշրջափակման համար համարժեք գործիքակազմ կիրառելու խնդրանքով։
ՀԺՄ-ն իր խորը մտահոգությունն է արտահայտում Oragir.News-ի գլխավոր խմբագրի դեմ հարուցված քրգործի վերաբերյալ
18:01 20-12-2022
Գևորգ Էմին-Տերյանի հետևից իրավապահները գնացել են նրա բնակարան, երբ նա տանը չի եղել, և սա այն դեպքում, երբ դժվար չէր մեկ զանգով կամ հաղորդագրությամբ հրավիրել ոստիկանության համապատասխան բաժին:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Հայաստանին մեղադրել է «կեղծ տեղեկություններ տարածելու մեջ»
17:56 20-12-2022
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեղադրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ Լաչինի միջանցքի փակման, ինչպես նաև Արցախի բնակչության թվաքանակի վերաբերյալ «կեղծ տեղեկություններ տարածելու մեջ»։
Ադրբեջանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել
17:45 20-12-2022
Ադրբեջանի Գերագույն դատարանի փոխնախագահ Չինգիզ Ասկերովը հայտարարել է, որ Ադրբեջանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հայց է ներկայացրել։
Ասում եք՝ ՀՀ, ինչո՞ւ չես կարողանում անել այն, որը ՌԴ-ն չի կարողանում անել. Արման Եղոյան
17:35 20-12-2022
Ինձ անկեղծորեն զարմացնում են մեր ընդդիմադիր գործընկերների ելույթներն՝ ուղղված ՀՀ կառավարությանը։
Հայաստանի՝ 2022 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդները
17:33 20-12-2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:
Արցախի բուժկենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում այժմ 21 քաղաքացի է բուժվում․ ԱՀ ԱՆ խորհրդական
17:31 20-12-2022
Արցախի «Հանրապետական» ԲԿ-ում մահացած քաղաքացին երկար տարիներ բժշկական պրոցեդուրաների է ենթարկվել։
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ
17:21 20-12-2022
Դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողով։
Արցախից առողջական ծանր խնդրով Երևան տեղափոխված քաղաքացու վիճակը կայուն է․ Նորք Մարաշ ԲԿ
17:17 20-12-2022
Նա առաջիկայում սրտի բաց վիրահատության է ենթարկվելու։
Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ, իսկ Գուրգեն Արսենյանն ԱԺ ամբիոնից Մեսսիի երկրպագուներին է շնորհավորում
17:02 20-12-2022
Խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում թույլ տվեք այս ամբիոնից ջերմորեն շնորհավորել Արգենտինայի ժողովրդին։
Մաքրուհիներն աղբի միջից գտել են 12,5 կգ քաշով ոսկու ձուլակտորներ ու թաքցրել
16:54 20-12-2022
Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով՝ նշված կանայք, որպես մաքրուհի, հրավիրված են եղել աշխատելու Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում:
Ադամ Շիֆը նշել է, որ Արցախում մարդասիրական ճգնաժամն արդեն իրողություն է
16:53 20-12-2022
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամն արդեն իրողություն է։
Իշխանությունները թքած ունեն Զասի բարենպաստ «սայթաքման» վրա. Կարեն Հեքիմյան
16:49 20-12-2022
Ավելին՝ Արծվաշենն այժմ էլ է գտնվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում:
Խելոք բան հիշեցրեց Զաս Ստանիսլավը:
Պնախարարն ու կինն էլ են աշխարհի առաջնության եզրափակիչը դիտել
16:38 20-12-2022
Երանի Պնախարարին, որ կարողանում է այս օրերին ֆուտբոլի առաջնություն նայել:
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը
16:34 20-12-2022
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։
Ադրբեջանը մեծ պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ ու դրա համար ջանք չի խնայում. Գառնիկ Դավթյան
16:19 20-12-2022
Ալիևը ամեն բան անում է, հետագա հարձակման դեպքում հեշտ ճեղքելի դարձնի Սյունիքը և հեշտությամբ այն կտրի Հայաստանից:
Ալյուրի պաշարները բավարար են, հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան. քննարկում Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ
16:09 20-12-2022
Պետնախարարն ընդգծել է նաև հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու կարևորությունը:
Բաքուն կեղծ փաստեր է շահարկում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
16:01 20-12-2022
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա։
Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալին
15:58 20-12-2022
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության հետագա զարգացմանը:
Պաշտպանը Բերձորի միջանցքը վերաբացելու համար միջազգային դերակատարներին դիմել է կոչով
15:47 20-12-2022
Պաշտպանը շարունակում է տեղեկատվություն ու փաստեր տրամադրել միջազգային կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
ԱՄՆ 2023 թվականի բյուջեով Վրաստանին օգնություն կհատկացնի
15:37 20-12-2022
Միացյալ Նահանգների 2023 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է Վրաստանին որպես օգնություն հատկացնել առնվազն 132.025.000 միլիոն դոլար։
«Սիլվայի գործով» նիստը հետաձգվել է մինչև հունվարի վերջ
15:33 20-12-2022
Նիստի սկզբում պարզվել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացակայում է։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը բացակայում է առողջության պատճառով։
Շղթայական վթարից հետո, միայն այն տեղամասում, որտեղ տեղի էր ունեցել վթարը, աղ և ավազ ցանեցին
15:28 20-12-2022
Շղթայական վթարից հետո, միայն և միայն այն տեղամասում, որտեղ տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարը, աղ և ավազ ցանեցին։
ԱԻՆ-ը համալրվել է աճյունների պատշաճ տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկով
15:19 20-12-2022
Աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկը կարող է միանգամից տեղավորել 12 մարմին:
Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, վաղը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում․ բա ի՞նչ անի խեղճ իշխանությունը․ Տ․ Աբրահամյան
15:19 20-12-2022
Եթե ՌԴ-ն իր ֆունկցիան չի իրականացնում, ապա ո՞վ պետք է զբաղվի Արցախում ապրող մեր հայրնակիցների ճակատագրով։
Երևանի փողոցներից մեկը կկրի լեգենդար խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի անունը
15:15 20-12-2022
Մայրաքաղաքի փողոցներից մեկը կկոչվի «Բժիշկների փողոց»։
Թուրքիան է աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության շարունակմանը. Հուլուսի Աքար
15:12 20-12-2022
Աքարն ընդգծել է, որ Թուրքիան՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, ակտիվ ջանքեր է գործադրում Մոսկվայի և Կիևի միջև առկա տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։
Նույն իշխանություններն են՝ նույն անպատասխանատու վարքագծով. Ավետիսյանը` նոր փոխվարչապետի մասին
15:09 20-12-2022
Ես, առհասարակ, չգիտեմ, թե ինչ պետք է անի կամ ինչ են սրանք անում, միակ բանը, որ իրենց թիմն անում է, դա Փաշինյանի իշխանությունը անսասան պահելն է։