copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:35 20-12-2022

Ասում եք՝ ՀՀ, ինչո՞ւ չես կարողանում անել այն, որը ՌԴ-ն չի կարողանում անել. Արման Եղոյան

Ինձ անկեղծորեն զարմացնում են մեր ընդդիմադիր գործընկերների ելույթներն՝ ուղղված ՀՀ կառավարությանը, որովհետև Լաչինի միջանցքը ամբողջությամբ գտնվում է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասել է կառավարող ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

«Եկեք մի պարզ, տրամաբանական շղթա կառուցենք՝ Ռուսաստա՞նն է ավելի ուժեղ և հզոր պետություն, թե՞ Հայաստանը։ Այ ինձ թվում է, որ Ռուսաստանը։ Նրա բանակն ավելի մեծ է, ունի թե՛ ատոմային ռումբեր, թե՛ հրթիռներ, և տնտեսությունն էլ ավելի ուժեղ է։ Իսկ հիմա ընդդիմությունն, ըստ էության, ասում է՝ ՀՀ, ինչո՞ւ չես կարողանում անել այն, որը ՌԴ-ն չի կարողանում անել, դա զուրկ է տրամաբանությունից։ Այլ հարց է, թե մենք ինչպես պետք է այդ դեպքում պահենք մեզ։ Հայաստանը պետք է օգնի՞ Ռուսաստանի Դաշնությանը Լաչինի միջանցքի հարցում, թե՞ ոչ... Եթե օգնելու է, ապա պետք է տեղեկացնի, որ օգնում է։ Օրինակ, հրավիրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ»,- ասաց Արման Եղոյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից