copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:33 20-12-2022

«Սիլվայի գործով» նիստը հետաձգվել է մինչև հունվարի վերջ


«Սիլվայի գործով» նիստը հետաձգվել է մինչև հունվարի վերջ։
Նիստի սկզբում պարզվել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացակայում է։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը բացակայում է առողջության պատճառով, ներկայացրել է բժշկական փաստաթղթեր և խնդրել դատարանին հետագա նիստն անցկացնել դռնփակ, քանի որ խոսքը անձնական տեղեկատվության մասին է։

Հաջորդ նիստը դատավոր Աննա Դանիբեկյանը նշանակել է հունվարի 31-ին, ժամը 13-ին։