copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:52 20-12-2022

Ստեփանակերտում 44-ամյա տղամարդու մահը Լաչինի շրջափակման անմիջական հետևանքն է. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Արցախում 44-ամյա տղամարդու մահը Բերձորի միջանցքի շրջափակման անմիջական հետևանքն է:

Այս մասին Անահիտ Ավանեսյանը գրել է թվիթերի իր միկրոբլոգում։

«Արտակարգ իրավիճակում ամեն րոպեն կարևոր է։ Մի շարք հիվանդներ ծայրահեղ ծանր վիճակում են և չեն կարողանում կենսական կարևորության բժշկական օգնություն ստանալ: Բոլոր մարդիկ ժամանակին բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն»,- գրել է Ավանեսյանը։