Ներքին 1 տարի առաջ - 21:20 04-12-2024

Բոլորի հետ էլ լավ եմ, բոլորի հետ էլ ինձ կարող են ասոցացնել. Գյումրիի քաղաքապետի թեկնածու

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Երեկ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուների անունները։

Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետեւյալ թեկնածուները` Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը, Կարեն Սարուխանյանը։

Oragir.News-ն այսօր զրուցել է Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի հետ։

«Ինձ համար բարդ որոշում էր առաջադրվելը, բայց չէի կարող անտարբեր մնալ։ Ես գործի մարդ եմ, չեմ կարող հիմա ինչ-որ խոստումներ տալ։Նախ պետք է խնդիրներին ծանոթանալ ներսից»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Սարիկ Մինասյանը։

Քաղաքապետի թեկնածուի անունը ասոցացվում է ՀՀԿ-ի հետ, իսկ 2018-ից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ։

Սարիկ Մինասյանն ասում է. «Բոլոր կուսակցությունների հետ էլ լավ եմ, բոլորի հետ էլ ինձ կարող են ասոցացնել։ Բոլոր կուսակցություններում ունեմ ընկերներ»,- նշեց Մինասյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից