copy image url
Ներքին 3 ժամ առաջ - 20:30 07-09-2026

Գագիկ Սարգսյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանն ավելի քան երկու տարի անազատության մեջ գտնվելուց հետո ազատության մեջ է։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը վարչական հսկողությամբ փոխարինվել է նախորդ շաբաթ։

Հիշեցնենք, որ 2024թ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, խուզարկել տունը, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը կալանավորվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։

Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են եղել։ Մեղադրյալի աթոռին են Գագիկ Սարգսյանը, Արշամ Գալստյանը և Վահագն Հովհաննիսյանը: Գագիկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը շուրջ մեկ տարի առաջ է փոխարինվել տնային կալանքով։

Ամենից շատ դիտված