Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 23:32 30-12-2025

Տնային կալանքը նույնն է, ինչ կալանքը. այն ծանր խափանման միջոց է՝ ազատությունը սահմանափակող. փաստաբան

Դատարանը, քննության առնելով մեր միջնորդությունը, որոշեց այն բավարարել մասնակի՝ կիրառելով տնային կալանք և գրավ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու որոշմանը:

«Ինչ եմ ուզում հատուկ նշել. Սահմանադրական դատարանը այդ ճշմարտությունը վերջերս նշել է. տնային կալանքը նույնն է, ինչ կալանքը, իր ռեժիմի, սահմանափակման տեսանկյունից մենք կրկին խոսում ենք ինտենսիվ սահմանափակման մասին. տնային կալանքը ևս ծանր խափանման միջոց է՝ ազատությունը սահմանափակող»,- նշեց նա:

«Ժամը 19.30-45-ի սահմաններում դատարանը որոշում կայացրեց կիրառելու նշված խափանման միջոցը. մինչ այս պահը Սամվել Կարապետյանը չի գտնվել տնային կալանքի պայմաններում, դատարանը ուղիղ արձանագրել էր, որ կալանքը վերացվում է անհապաղ, դա իրենից ենթադրում էր նիստերի դահլիճից ազատ արձակում, տեղափոխում տնային կալանքի ռեժիմի»,- հավելեց Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում