Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր։