Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 13:18 06-08-2026

Թրամփի վարչակազմը վերադարձրել է 100 մլրդ դոլարի ապօրինի մաքսատուրքերը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի զգալի մասը՝ վճռելով, որ նա գերազանցել է իր լիազորությունները Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը ներմուծումների վրա լայնածավալ տուրքեր դնելու համար օգտագործելիս։

Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ ըստ ԱՄՆ մաքսային պաշտոնյաների կողմից դատարան ներկայացված դիմումի, վարչակազմն արդեն վերադարձրել է մոտ 100 միլիարդ դոլար (ներառյալ տոկոսագումարները), ինչը կազմում է անվավեր ճանաչված 166 միլիարդ դոլարի մաքսատուրքերի կեսից ավելին։