Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 55 րոպե առաջ - 14:21 06-08-2026

Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում. տեղակալն ազատվել է

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։
Արամ Հակոբյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Պետական պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գասպարյանին վերանշանակել պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ: