Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 ժամ առաջ - 14:08 06-08-2026

Որդուս կարոտը կտոր-կտոր է անում ինձ Երևանում. Նաստասյա Գոլովկո

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայ լսարանի կողմից ջերմորեն ընդունված ռուս դերասանուհի Նաստասյա Գոլովկոն, ով բազմիցս նշել է Հայաստանի հանդեպ իր հատուկ սիրո մասին, հերթական հրապարակմամբ խոստովանել է, որ Երևան կատարած ընթացիկ այցի ընթացքում չի կարողանում վայելել քաղաքը, քանի որ ստիպված է հեռու գտնվել իր մանկահասակ որդուց։

Դերասանուհին պատմել է, որ Երևան է ժամանել աշխատանքային գործերով՝ մենակ, առանց ամուսնու և որդու, ինչի պատճառով օրերն ու գիշերները ձգվում են հավերժության պես, իսկ անքնությունն ու որդու հանդեպ խենթ կարոտը պարզապես կտոր-կտոր են անում իրեն մինչև հետադարձ թռիչքը։