copy image url
Արտաքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 21:59 05-08-2026

Վրաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում 3–րդ զանգվածային հոսանքազրկումն է տեղի ունենում

Վրաստանում այսօր տեղի է ունեցել վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն 3–րդ մասսայական հոսանքազրկումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հոսանքազրկվել են գրեթե ամբողջ Թբիլիսին և Բաթումը, Գոնիո և Կվարիատի գյուղերը, ինչպես նաև Մցխեթան, Սամեգրելո շրջանն ու Դուշետիի շրջանի մի շարք գյուղեր։

Հերթական լայնածավալ խափանման պատճառները դեռ չեն նշվում։

Հուլիսի վերջին Վրաստանն արդեն երկու անգամ բախվել է էլեկտրաէներգիայի հետ կապված մասշտաբային խափանումների, որոնք ընդգրկել են Թբիլիսին և երկրի մի շարք շրջաններ։

Տեսանյութ: