Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվում են փոխադարձ հարվածները։ Երկու կողմերի պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Ռուսաստանի հերթական զանգվածային հարձակման թիրախում են եղել Կիևը և Կիևի մարզում գտնվող լոգիստիկ ընկերությունների պահեստները։
Ինչպես հաղորդում է BBC-ն ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ։
Միևնույն ժամանակ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Տուլայի մարզում գտնվող Wildberries-ի հերթական լոգիստիկ համալիրին։
Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։
BBC-ի տվյալներով՝ սա հուլիսի 18-ից ի վեր Wildberries-ի պահեստներում գրանցված առնվազն 15-րդ հրդեհն է Ռուսաստանի տարբեր շրջաններում։