ԵՄ-ն ավելի մեծ հնարավորություններ է տալիս. քաղաքացիները՝ հնարավոր հանրաքվեի մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության հարցը շարունակում է հասարակության շրջանում տարբեր կարծիքների առիթ դառնալ։

Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ եթե ընտրության հնարավորություն լիներ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության միջև, ո՞ր ուղղությունը կընտրեին և ինչո՞ւ։

Քաղաքացիների մի մասը նշել է, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի միայն մեկ ուղղությամբ և պետք է փորձի հարաբերություններ պահպանել բոլոր կողմերի հետ։

«Ես կուզենայի բոլորի հետ համագործակցել։ Չեմ կարծում, որ ճիշտ է մեկին ընտրել ու մյուսից հրաժարվել։ Հայաստանին պետք են հարաբերություններ բոլորի հետ»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ այս հարցում դժվար է հստակ կողմնորոշվել։ «Չգիտեմ արդեն, գլուխներս խառնվել է։ Ոչ մի հստակ բան չեմ տեսնում, որ ասեմ՝ սա է Հայաստանի համար լավը։ Պետք է նայել՝ որն է մեր երկրի շահերից բխում»,- նշեց նա։

Որոշ քաղաքացիներ նախընտրեցին ԵԱՏՄ ուղղությունը՝ ընդգծելով Հայաստանի առկա տնտեսական կապերը։ «ԵԱՏՄ-ն կընտրեի։ Մենք արդեն այդ համակարգի մեջ ենք, կապեր ունենք, պետք է հաշվի առնել նաև դա»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսները, սակայն, նախապատվությունը տվեցին Եվրամիությանը՝ պատճառաբանելով զարգացման և հնարավորությունների գործոնը։

«Եվրամիությունը ավելի զարգացած է, ավելի մեծ հնարավորություններ ունի։ Այնտեղ ավելի շատ առաջընթաց կա, և ես կարծում եմ՝ Հայաստանն էլ պետք է զարգանալու ճանապարհ ընտրի»,- նշեց հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից մեկը հավելեց, որ կարևոր է ոչ միայն միության անվանումը, այլ այն, թե ինչ պայմաններ կարող են ստեղծվել Հայաստանի քաղաքացիների համար։ «Կարևորը մարդկանց կյանքը լավանա, աշխատատեղեր լինեն, երիտասարդները հնարավորություն ունենան այստեղ մնալու ու ապրելու։ Որտեղից դա կլինի՝ պետք է նայել արդյունքին»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ, կային նաև քաղաքացիներ, որոնք դեմ էին Եվրամիության ուղղությանը՝ իրենց դիրքորոշումը կապելով եվրոպական արժեքների վերաբերյալ ունեցած պատկերացումների հետ։

«Ես Եվրոպա չեմ ուզում։ Չեմ ընդունում այնտեղի որոշ արժեքներ։ Ինձ համար դա ընդունելի չէ»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։ Քաղաքացիների մի մասը նաև ընդգծեց, որ Հայաստանի համար առաջնայինը պետք է լինի ինքնուրույն որոշումներ կայացնելը։

«Մենք պետք է մեր շահը առաջ տանենք, ոչ թե պարզապես մի կողմ ընտրենք։ Պետք է հասկանալ՝ որն է Հայաստանի համար օգտակար»,- նշեց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:42 Էլեն Սարգսյանն ու ամուսինը ծնողներ են դարձել․ ծնվել է նրանց դուստրը՝ Միան
22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
09:01 22 միլիոն դոլարի փուչիկը. ինչպե՞ս և ինչո՞ւ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
10:34 Տաջիկստանում օրենքով արգելվել են հիջաբը, երկար մորուքն ու ազգային ավանդույթներին չհամապատասխանող հագուստը
12:04 Ովքեր չեն շնորհավորել Ռաֆայել Երանոսյանի տարեդարձը․ դերասանի ուշագրավ հրապարակումը
09:57 Նոր բալիստիկ հրթիռ և հնարավոր հարվածներ` Մոսկվային. հայտարարություն` Ուկրաինայից
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ

Ձեզ գուցե հետաքրքրի