Վերջին շրջանում համացանցում և մեդիա հարթակներում ակտիվորեն քննարկվում է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի իմիջի, հռետորաբանության և հանրային գործունեության կտրուկ վերափոխումը։ Նա առավել հաճախ սկսել է հանդես գալ կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դատապարտման ուղերձներով։
Ի՞նչ կա այս ամենի հետևում. անկեղծ մտահոգությո՞ւն, թե՞ հանրային բացասական վերաբերմունքը փոխելու տեխնոլոգիական հնարք։ Այս թեմայի շուրջ
Oragir.News-ի հետ իր դիտարկումներն է ներկայացրել հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Հոգեբանը նկատում է, որ կանանց իրավունքների պաշտպանության թեման վերջին տարիներին դարձել է յուրօրինակ ապաստարան նրանց համար, ովքեր այլ ոլորտներում չեն կարողացել կայանալ։ Ըստ նրա՝ երբ մարդը ստեղծագործական կամ մասնագիտական այլ դաշտերում անելիք չունի, անցնում է «պաշտպանի» դերին. «Երբ որ մարդը ոչինչ չի կարողանում անի, ինքը ինչ-որ բան սկսում է պաշտպանել։ Ընդ որում էդ պրոբլեմը ինքը ստեղծում է, ինքն էլ սկսում է հետը պայքարել»,- նշում է Մադաթյանը։
Վերջինս իր վերլուծության մեջ ուղիղ զուգահեռներ է անցկացնում Աննա Հակոբյանի և հաղորդավար, բլոգեր Լյուսի Քոչարյանի գործունեության միջև՝ երկուսին էլ դասելով նույն կատեգորիային։ Հոգեբանի պնդմամբ՝ բռնության երևույթը հիմնված է հորինված ստերի վրա, որոնք հետո դառնում են շահարկման առարկա. «Լյուսի Քոչարյանը մի պահ էնպիսի մի ստրատեգիա էր բերել, որ Հայաստանի ընտանիքների 80%-ով հայրերը իրանց երեխաների հետ սեռական կյանքով են ապրում։ Մի պահ նույնիսկ այսպիսի ագիտացիաներ էր տանում, որ իր՝ օրական 30-40 հատ նամակագրություններում սեռական բռնության ենթարկվելու և այլևայլ իրավիճակներ են։ Սա բացարձակ սուտ է, նման բան գոյություն չունի Հայաստանում... հիմա էս սուտը հորինվում է, հետո սուտի դեմ սկսում է պայքար տարվել... նույն ձև էլ Աննա Հակոբյանն է պաշտպանում էդ իրավունքները»։
«Ուսուցչի կերպարը պետք է լինի դրական։ Չի կարող մարդը, ով անբարո կյանքով է ապրում, դառնալ ուսուցիչ ու սկսել ինչ-որ բան դասավանդել, օրինակ՝ բարոյականություն։ Պատկերացրեք, որ համալսարանի բարոյագիտության ֆակուլտետում դասավանդի մի անբարոյական՝ փողոցում կանգնող անառակ․ զավեշտալի կլինի... հիմա Աննա Հակոբյանն ի՞նչ պիտի սովորեցնի կամ ինչո՞ւ պիտի պաշտպանի այն կանանց, ովքեր ունեն նորմալ, լավ ընտանիք, երեխաներ ու սովորական կենցաղային խնդիրներ»,- ասաց Մադաթյանը։
Եզրափակելով խոսքը, հոգեբանը նշում է, որ Հայաստանում գործող պրոֆեսիոնալ կազմակերպությունները որոշակի արհեստավարժություն են պահանջում, «որից Աննա Հակոբյանը այնքան հեռու է, ինչքան ես՝ ճապոներեն լեզվից»։ Ըստ Մադաթյանի, այս իմիջային վերափոխումը ոչ այլ ինչ է, քան սեփական անձի շուրջ հետաքրքրություն ստեղծելու անհաջող փորձ, որը լուրջ ընդունվելու հիմքեր չունի։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Աննա Հակոբյանը պնդում է՝ իր կյանքին ուղղված սպառանալիքներ է ստանում։ Նա պնդում է, որ սպառնալիքներ սկսել է ստանալ ընտանեկան բռնության թեմայի մասին խոսելուց հետո։