Դերասան Ռաֆայել Երանոսյանը օրեր առաջ
նշել էր իր ծննդյան տարեդարձը։
Դերասանը բազմաթիվ շնորհավորանքներ էր ստացել ընկերներից, հարազատներից և մտերիմներից նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր հիշել են իրեն, սակայն, ինչպես պարզվում է, եղել են նաև մարդիկ, որոնք չեն շնորհավորել նրան։
Ռաֆայել Երանոսյանը տեսանյութ է հրապարակել և դիմելով նրանց՝ նշել է․
«Այն մարդիկ ովքեր իբրև ժամանակ չունեին շնորհավորելու մեկ բան կասեմ, որ վերևն Աստված կա»։
Ծննդյան 45-ամյակի առիթով դերասանը ևս մեկ հրապարակում էր արել՝ անդրադառնալով անցած տարիներին, իր մասնագիտությանը, հանդիսատեսին և կյանքի նոր փուլին։
«Այլևս 45 տարեկան… Ամեն տարի՝ ծննդյանս օրը, վերանայում եմ անցնող տարիս ու անցած տարիներս»,- գրել էր Ռաֆայել Երանոսյանը՝ ընդգծելով, որ իր ամենամեծ ուժն ու ոգեշնչումը բեմն է, սիրելի հանդիսատեսն ու իրեն շրջապատող մարդիկ։