copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 22:10 28-07-2026

Էլ ինչ է զգում Աննա Հակոբյանը․ անպատված ՊՊԾ-ն կարձագանքի՞ արդյոք

Այսօր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, տեսաուղերձ էր հրապարակել, որում ասում էր, թե ինքը «սպառնալիքներ է զգում» իր հանդեպ։

Դրան արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ասելով, որ ընթացք են տալու Ա․Հակոբյանի հայտարարությանը։

Այստեղ երկու հարց է առաջանում։

Առաջինը՝ ի՞նչ է նշանակում «սպառնալիք զգալ»։ Սպառնալիքը կամ լինում է, կամ չի լինում։ Եթե իրավապահ համակարգը այսուհետ ևս զբաղվելու է մեր պետության առաջին դեմքերի «զգացողություններով» ու «զգացմունքներով», ապա ակնհայտ է, որ իրավագիտությունը Հայաստանում շարունակում է «աննախադեպ բարձունքներ» նվաճել։

Երկրորդ հարցը հետևյալն է․ վարչապետի կնոջ (ոչ թե տիկնոջ) անվտանգությունն ապահովում է Պետական պահպանության ծառայությունը։ Այս կառույցն է պատասխանատու նրա համար, որ Աննա Հակոբյանը սպառնալիքներ չստանա։

Եթե Աննա Հակոբյանի «զգացած» սպառնալիքներին առաջինն արձագանքում է ոչ թե ՊՊԾ–ն, այլ դատախազությունը, դա կարող է նշանակել երկու բան․ կամ ՊՊԾ–ն այլևս գոյություն չունի ու չի աշխատում, կամ ՊՊԾ–ն չի հավատում Աննա Հակոբյանին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի