copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 21:50 28-07-2026

Գյումրիի ավագանու նոր ՔՊ–ականները

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունը նոր անդամներ ունի. մեկը ղեկավարում է Շիրակի շտապօգնությունը, մյուսը դպրոցի տնօրենի պաշտոնակատար է։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում տեղի են ունեցել փոփոխություններ։ Սարիկ Մինասյանին և Քնարիկ Հարությունյանին, որոնք պատրաստվում են ստանձնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատները, կփոխարինեն Կարեն Թորոսյանն ու Նարինե Մկրտչյանը։ Կարեն Թորոսյանը ակտիվ կուսակցական է։

Թեև մասնագիտությամբ բժիշկ չէ, 2024 թվականից զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարության Հանրապետական շտապ օգնության ծառայության ՓԲԸ-ի Շիրակի մարզային կայանի ղեկավարի պաշտոնը։ Մինչ այդ նա եղել է Գյումրիի ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Նոր անդամներից մյուսը Նարինե Մկրտչյանն է, որը Գյումրիի Վահան Թեքեյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին թե՛ Սարիկ Մինասյանը, թե՛ Քնարիկ Հարությունյանը սոցիալական ցանցերի իրենց էջերում հայտնել էին, որ ընդունելու են Ազգային ժողովի պատգամավորի մանդատներ։

Ամենից շատ դիտված