copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 09:30 26-07-2026

Կաշառքից՝ պետական տուրք. ի՞նչ է փոխվել Պետռեգիստրում 1998-ից ի վեր

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հին Հայաստանի պատմության մեջ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը երկար տարիներ կրում էր ամենակոռումպացված և քաղաքացուն կեղեքող կառույցներից մեկի համբավը։

Այսօր՝ տասնամյակներ անց, համակարգը կրել է թե՛ տեխնիկական, թե՛ իրավական մեծ փոփոխություններ, սակայն հասարակական դժգոհությունն ու կասկածները դեռևս չեն մարել։

Իշխանությունները, երբ հայտարարում են կոռուպցիայի դեմ լիակատար հաղթանակի մասին, հանրության շրջանում դեռևս հնչում են հարցադրումներ. արդյոք փոխվե՞լ է համակարգի էությունը, թե՞ ուղղակի փոխվել են տերմինները, և նախկինում ստվերային գումարները պարզապես անվանափոխվել են «պետական տուրքի»։

Ինչպիսի՞ն էր իրավիճակը «Հին Հայաստանում», ի՞նչ ունենք այսօր և ինչպե՞ս է փոխվել համակարգի գնահատականը։ Մեր ձեռքի տակ հայտնված լուսանկարը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Պետռեգիստրի համակարգն աշխատում այսօր։

Այն, ինչ նախկինում աշխատակիցները կարող էին կանխիկ կամ «մաղարիչի» տեսքով կորզել քաղաքացուց, այսօր ֆիքսված է օրենքով և ձևակերպված որպես պետական տուրք, որն էլ արժե 3000 դրամ։ Իսկ լրացման տևողությունը ընդամենը 1-3 րոպե է, և ծառայությունը մատուցվում է անմիջապես։

Սա թերևս ամենացայտուն տարբերությունն է 1998 թվականի համեմատ. նախկինում օրեր տևող քաշքշուկն ու արհեստականորեն ձգձգվող ժամկետները, որոնք քաղաքացուն դրդում էին կաշառք տալ, այսօր հասցված են րոպեների։



Հարց է առաջանում՝ արդյոք այս պետական տուրքերը փոխանցվո՞ւմ են գործակալության արտաբյուջետային հաշիվներին, թե՞ ուղղվում են պետական բյուջե, որտեղից էլ ձևակերպվում են որպես պարգևավճարներ հենց նույն գործակալության աշխատակիցների համար:

Oragir.News-ը հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պարզելու համար, թե պետական ռեգիստրի ծառայությունների համար գանձվող պետական տուրքերն ամբողջությամբ պետական բյուջե՞ են ուղղվում, թե՞ դրանց մի մասը դեռևս փոխանցվում է գործակալության արտաբյուջետային հաշիվներին և օգտագործվում աշխատակիցների պարգևատրումների համար։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Ձեզ գուցե հետաքրքրի