copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:05 26-08-2021

Կառավարության ծրագիրը թերթելիս տպավորություն է ստեղծվում, որ ոչինչ չի փոխվել՝ չի եղել պարտություն, սահմաններ չեն փոխվել, մի ամբողջ սերունդ չի զոհվել. Սեյրան Օհանյան

Իմ և գործընկերներիս անունից նախ ուզում եմ ներողություն խնդրել ԱԺ-ում այս մի քանի օրվա ընթացքում ստեղծված վիճակի համար, որի հիմքում պատերազմից հետո շարունակվող պարտվողական գործողություններն են, վերջին տարիներին և նախընտրական շրջանում իշխանության կողմից տարածվող ատելության, վախեցնելու ու մուրճ ճոճելու, ինչպես նաև ԱԺ-ում «արա»-ով խոսելով ու բախումներ հրահրելու քայլերը: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Սեյրան Օհանյանը:

«Հայաստան» դաշինքի ղեկավարը հավելեց, որ այս ամենին քրեաիրավական գնահատական պետք է տրվի: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա Օհանյանը նշեց, որ ինչքան էլ իրենց մեղադեն ոչ կառուցողական լինելու մեջ, այնուամենայնիվ, դաշինքը բանավեճների ու քննարկումների միջոցով տարբեր հարցեր են բարձրացնում:

«Մենք չենք մասնակցելու ծրագրի քվեարկությանը, քանի որ ԱԺ-ում ոչ մի ինքնաքննադատում չեղավ: Այնպիսի տպավորություն է, որ ինչ բերեք խորհրդարան, դրա օգտին էլ կքվեարկեք: Դա, իհարկե, հնարավոր է, քանի որ դուք եք քվեարկողը: Սակայն ուզում եմ փաստել, որ ծրագիրն ամբողջությամբ չի համապատասպանում երկրի առջի ծառացած խնդիրներին: Ծրագիրը թերթելիս տպավորություն է ստեղծվում, որ ոչինչ չի փոխվել՝ չի եղել պարտություն, սահմաններ չեն փոխվել, մի ամբողջ սերունդ չի զոհվել: Այս ամենի պատասխանատվությունը ձեզ վրա է: Արտաքին քաղաքականության ձախուղումը պատճառը մենք տեսնում ենք բանակցային ռեուրսների ոչ ճիշտ գնահատելուց, տեղեկություններ չունենալուց ու սեփական կետից սկսելու մեջ»,- ասում է Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահանջեց նաև ՊՆ-ում քննարկում կազմակերպել` բանակում իր ղեկավարման տարիներին եղած խնդիրներն ու թերությունները քննարկելու համար։

Խոսելով Հայկ Սարգսյանի մասին` Օհանյանը նշեց. «Իհարկե, մենք կարող էինք նստել ու քաղաքավարի խոսել, սակայն մարդ, որը մեկ վայրկայում մարդկային ու մտերիմ հարաբերությունները փողոցային կանացի բամբասանքի է վերածում, նրա հետ խոսելու ոչինչ չունեմ»։

Ինչ վերաբերում է բանակում առկա թերություններին, նախկին նախարարը չհերքեց` դրանք եղել են ու այսօր էլ կան. «Բոլորի օրոք էլ բանակում եղել են թերություններ։ Ես առաջին հերթին այսօր պաշտպանում եմ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին, քանի որ թերությունները եղել են և այսօր էլ կան: Դրանք պետք է միասին շտկել»,– ասաց Օհանյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում