copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:25 25-07-2026

53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել

Հուլիսի 19-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա մի կին և հայտնել, որ իր ամուսնուն՝ Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Գ․ Մ․-ին, 15 հոգով, իր երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Ոստիկաններին Գ․ Մ․-ն հայտնել է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Թաիրով գյուղի Լեոյի փողոցում իրեն են մոտեցել անհայտ անձինք՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջիններիս պահանջով նա նստել է ավտոմեքենան, որից հետո իրեն տեղափոխել են Լեոյի փողոցի հարակից տարածքում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ ծեծի են ենթարկել՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ․ Մ․-ին ծեծի ենթարկած անձինք են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Կարեն Ղ․-ն, 36-ամյա Շավարշ Փ․-ն և Երևանի բնակիչ, 30-ամյա Օնիկ Մ․-ն։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել