copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:17 24-07-2026

Ծանոթ լինելը դեռ ընկերություն չի նշանակում․ Ալեն Սիմոնյանի խորհրդական

ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը պարզաբանում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի հերթական սուտը. նա շատ վաղուց ճանաչել է իր ներկայիս աներոջը վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։

«Պետյա Գուբրյանը եղել է իր ծանոթը։ Այդ շրջանակում իրենք ճանաչել են միմյանց, բայց ամեն ծանոթ ընկեր չէ։ Այն, որ մարդիկ շփվում են, նույն վայրերն են հաճախում, գալիս-գնում են նույն ակումբ կամ սրճարան, դեռ չի նշանակում, որ ընկերներ են։ Հետևաբար, այստեղ ստացվում է, որ Սիմոնյանը չի ստել։ Այդ մարդը նրա ընկերը չի եղել, նրանք պարզապես ծանոթներ են եղել, իսկ ծանոթ լինելը դեռ ընկերություն չի նշանակում»,- ասաց մեր զրույցակիցը։

Հովհաննես Նալբանդյանը նշեց, որ ինքը երկար տարիներ Սիմոնյանի հետ շփվել է թե՛ աշխատանքային, թե՛ անձնական առիթներով, բայց երբևէ չի տեսել, որ այդ մարդիկ ընկերական հարաբերություններ ունենան։

«Բացի այդ, ասում են, թե 2024 թվականին Պետյա Գուբրյանի հետ կապված ինչ-որ վարչական վարույթ է եղել։ Եթե նա ՊԵԿ-ի հետ խնդիր է ունեցել, կամ չի ունեցել, դա ի՞նչ կապ ունի Սիմոնյանի ընկեր լինելու կամ չլինելու հետ»,- հավելեց Սիմոնյանի խորհրդականը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ