copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 21:54 24-07-2026

«Փրայմ Կարգո»-ն և «Եվրոասֆալտ»-ը որևէ կապ չունեն․ Ալեն Սիմոնյանի խորհրդական

Oragir.News-ում հրապարակված՝ Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում վերտառությամբ հոդվածի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը։

Նրա խոսքով՝ հրապարակման մեջ տեղ գտած պնդումները, թե «Փրայմ Կարգո» ՍՊԸ-ն և «Եվրոասֆալտ» ՍՊԸ-ն նույն հասցեում են գրանցված և փոխկապակցված են, չեն համապատասխանում իրականությանը։

««Փրայմ Կարգո»-ն ՍՊԸ-ն ընդհանրապես որևէ տենդերի չի մասնակցել, այդ թվում՝ պետական գնումների։ Բացի այդ, այդ երկու ՍՊԸ-ներն իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Կառլեն Սիմոնյանը 2022 թվականից, եթե չեմ սխալվում՝ ապրիլից, «Եվրոասֆալտ»-ից դուրս է եկել, առանձին գործունեություն է ծավալում և որևէ կապ չունի ընկերության հետ։ Հետևաբար, այդ ՍՊԸ-ները որևէ ձևով նույնական չեն, այդ թվում՝ հասցեով»,- ասաց Հովհաննես Նալբանդյանը։

Oragir.News-ը, հավատարիմ մնալով մասնագիտական էթիկայի և բազմակարծության սկզբունքներին, ներկայացնում է բոլոր շահագրգիռ կողմերի պարզաբանումները՝ ընթերցողին հնարավորություն տալով ծանոթանալ նաև նրանց դիրքորոշմանը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Ձեզ գուցե հետաքրքրի