copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 20:56 24-07-2026

Զենքի և ռազմամթերքի առգրավման դեպք՝ Երևանում. տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ

Հունիսի 26-ին զենքի և ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 17։40-ի սահմաններում, Սասունցի Դավիթ փողոցի 30 հասցեի մոտ զենք և ռազմամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և քրեական ոստիկանություն են տեղափոխել Երևանի բնակիչ, 40-ամյա Աղասի Պ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն Ոստիկանությունում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի 9 մմ տրամաչափի «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ