copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 10:48 13-07-2026

Երևանում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց, բախվել են 2 Mercedes-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց, բախվել են 2 «Mercedes» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված