ՀՀ-ն տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել ու կառավարում է ու միակ սպառնալիքը պատերազմի եռագլուխ կուսակցության ու նրանց պոչերի գործունեությունն է:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը:
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Հիմա պատերազմի եռագլուխ կուսակցությունը խոսքերով և սիմվոլիկայով կասկածի տակ է առնում էդ պայմանավորվածությունը:
Հիմա էն մյուս խմբակցությունը որ եկավ խորհրդարան, էլի էս դրոշները (նկատի ունի՝ Արցախի դրոշները) դնելու ա սեղանի՞ն: Էդտեղից ա սկսվում անվտանգային սպառնալիքների գեներացումը, որովհետև ստացվում ա, որ ՀՀ խորհրդարանում կա ուժ, որը դա չի ընդունում:
Փաշինյանը շեշտեց, որ ընտրություններում ՀՀ ավելի քան 700 հազար քաղաքացիներ գնացել ու հաստատել են խաղաղության օրակարգին հավատարմությունը:
«ՀՀ ավելի քան 700 հազար քաղաքացիներ գնացել ու հաստատել են խաղաղության օրակարգին հավատարմությունը, սա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ա, որովհետև էդ թիվը արտահայտվել ա ընտրակաշառքների բերումով: Եվ ՀՀ-ն պետք ա ինքը իրեն պաշտպանելու լծակներ գտնի: Դա լրտեսական ցանց ա, որը աշխատել ա, և դրանց պետք ա արմատախիլ անել շատ կոնկրետ ձևերով, հակառակ դեպքում ամեն ինչ անելու են՝ կոնֆլիկտը վերակենդանացնելու, պատերազմը վերստեղծելու համար:
Ընտրակաշառքով երկիրը բերեն, դնեն հարվածի տակ, ու որևէ մեկը ուզում ա չքմեղանա՞:
Բերեն օտարերկրյա գործակալին դնեն ցուցակի 2-րդ համար, որ ԱԺ գաղտնի արձանագրությունները փողով դուրս տա՞:
Ու սա միայն ընտրություն չի, սա երեխաների հեղափոխություն ա, և երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք ա ջախջախվի հենց բնում, և էդ սպառնալիքները անուններ ունեն՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ ու բելառուսամետ օլիգարխ:
Նրանք պիտի ջախջախվեն իրանց բնում: Ես ասում եմ՝ քանի ՀՀ վարչապետ եմ, դրանց հասցեական ջախջախելու եմ: Էն քաղաքացիները, որ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անեն ու փոխեն Կառավարությունը: Ընդդիմությունը կոչ չի անում փողոց դուրս գալ, ես եմ կոչ անում, եթե համաձայն չեք, հեղափոխություն արեք: Այս պրոցեսը կանգնեցնելու այլ հնարավորություն չկա», - ասաց Փաշինյանը: