Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և արձանագրել են, որ ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար:
Այս մասին ԿԸՀ-ի դիմաց ասաց Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքների չեղարկմանը:
«Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»,- ասել է Արամ Վարդևանյանը:
Նա նշել է, որ բացառապես գործելու են օրենքի շրջանակում և տեր են կանգնելու ժողովրդի քվեներին:
Մանրամասները՝ տեսանյութում: