copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:33 12-02-2022

Այժմ շատ պարզ վարժությամբ կարելի է կռահել՝ ում է ուղղված այս դիրքորոշումը․ Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանադրական դատարանը հրապարակել է 2021 թվականի տարեկան հաղորդումը։ Հաղորդման մեջ հատուկ ընդգծվել է մեր դիմումի հիման վրա՝ ՊՇՌ թեստավորման վերաբերյալ ՍԴ որոշումը, որով ոչ միայն ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ էր ճանաչվել աշխատողների իրենց հաշվին ծախսերը կատարելու հրամանով դրված պարտականությունը, հստակ վերլուծվել էր նվազագույն ամսական աշխատավարձի և թեստերի ծախսերի անհամաչափությունը, այլ նաև ուղիղ նշվել էր «առաջացած իրավիճակը ենթադրում է․․․ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ սոցիալական համերաշխության օրակարգով»։ Այս ձևակերպումը կրկին ընդգծվել է տարեկան հաղորդման մեջ։

Որպես ընդհանուր հետևություն ՍԴ որոշումների վերաբերյալ նշվել է հետևյալը․ «Սահմանադրական դատարանի կողմից մատնանշված հիմնախնդիրներն անհրաժեշտ իրավական լուծումներ ստանալու ՓՈԽԱՐԵՆ կասկածի տակ են դրվում անգամ Սահմանադրական դատարանի որոշումները կամ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները»։ Պարզաբանման կարգով, Սահմանադրական դատարանն առհասարակ հաղորդակցվում է կամ որոշումներով կամ տարեկան հաղորդումներով։ Այժմ շատ պարզ վարժությամբ կարելի է կռահել՝ ում է ուղղված այս դիրքորոշումը։ Կարծում եմ` իշխանությունները սահմանադրական բարեփոխումների, բեմադրության նպատակ հետապնդող քննիչ հանձնաժողովից խոսելու փոխարեն ճիշտ կանեն, «խոսեն» ու շատ «խոսեն» ՊՇՌ թեստերի և դրա վերաբերյալ ՍԴ որոշումից, իսկ սիրելի աշխատողներն ու գործատուները թող կրկին ուշադիր լինեն այս հանգամանքի վրա»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը