Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 17:31 02-06-2026

Ստելլա Մելիքյանը Վենետիկից կադրեր է հրապարակել Լիլիթի հետ, բայց Էլիզը բացակայում էր

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մելիքյանների ընտանիքի գեղեցիկ հանգիստը մշտապես գտնվում են համացանցի ուշադրության կենտրոնում: Օրեր առաջ Լիլիթը, Ստելլան և փոքրիկ Տիգրանը վայելում էին իրենց հանգիստը արևոտ Հունաստանում, իսկ այսօր նրանք արդեն տեղափոխվել են Իտալիա և բացահայտում են ռոմանտիկ ու հեքիաթային Վենետիկը:

Ստելլան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում և անդադար կիսվում է ճամփորդական տպավորություններով: Նա սիրառատ հրապարակումներ է անում փոքրիկ եղբորից, ինչպես նաև մայրիկից՝ Լիլիթից՝ լուսանկարներին կից պարզ ու ջերմ մակագրելով՝ «Մամ»:

Գաղտնիք չէ, որ Ստելլան չափազանց կապված է մայրիկի հետ, և նրանց ընկերական ու ջերմ հարաբերությունները միշտ հիացրել են հետևորդներին: Չնայած հրապարակված գունեղ ու ուրախ կադրերին՝ երկրպագուների աչքից բաց չի թողել այն փաստը, որ ավագ քույրը՝ Էլիզան, կրկին բացակայում է ընտանեկան կադրերից:

Նա ոչ միայն չի մասնակցում եվրոպական այս շրջագայությանը, այլև տևական ժամանակ է, ինչ չի երևում ընդհանուր լուսանկարներում:

Ստելլան և ընտանիքի մյուս անդամները խնամքով խուսափում են խոսել այս թեմայի շուրջ և երբեք չեն հանրայնացնում՝ արդյո՞ք ընտանիքում լուրջ վեճ է եղել, թե՞ բացակայությունը զուտ անձնական պատճառներով է: