Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա Մարզիե Նիերին։ Դատարանը մերժել է նրա պնդումները, թե նա գործել է ինքնապաշտպանության նպատակով սեռական ոտնձգության փորձի ժամանակ, որի ընթացքում սպանվել էր իր ամուսինը։
Ինչպես հայտնում է Euro News-ը, Նիերին հայտնել էր, որ 2021 թվականին տեղի ունեցած բախման ժամանակ խոհանոցային դանակով վիրավորել է հարձակվող տղամարդուն, սակայն դատարանը նրան մեղավոր է ճանաչել ու դատապարտել մահապատժի, ինչի հետևանքով, Իրանի մարդու իրավունքներ կազմակերպության տվյալներով, 2026 թվականի սկզբից ի վեր Իրանում մահապատժի ենթարկված կանանց թիվը հասել է 14-ի։