Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 53 րոպե առաջ - 13:20 12-08-2026

Ինքը անընդհատ հսկողության տակ պետք է լինի. Չալաբյանի կինը՝ ամուսնու առողջական խնդիրների մասին

Ավետիքը կալանքի տակ է գտնվում արդեն 50 օր, իր հետ շփումն ամբողջությամբ սահմանափակված է, մենք իրեն տեսակցելու հնարավորություն չունենք, լրագրողների հետ զրույցում ասաց նրա կինը՝ Անահիտ Ադամյանը։

Ադամյանը նշեց, որ ամուսինը սրտաբանական խնդիրներ ունի, հսկողության տակ է. «Այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չունենք, բայց ինքը անընդհատ հսկողության տակ պետք է լինի, անալիզներ հանձնի։ Բանտը իր համար վերջին սանատորիան չէ, ու ցանկացած մարդու համար, որպեսզի պայմանները պատկերացնեք, ասեմ՝ 12ք/մ տարածքում գտնվում է 4 հոգի։ Իրենք ընդամենը 1 ժամ ունեն, որ կարող են այդտեղից դուրս գալ»։