copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 19:45 14-11-2025

Աննա Հակոբյանի օգնականը՝ նոր սկանդալի կիզակետում․ Ստելլա Սարուխանյանը հողե՞ր է յուրացրել

Oragir.News-ի տեղեկություններով՝ «Կանաչ արահետ» ՀԿ-ի մարքեթինգի խորհրդատու, Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Վայոց ձորի Սերս գյուղի հողատարածքների գնման գործընթացի հետ կապված։ Մանրամասները հայտնի չեն, Քննչական կոմիտեից էլ հորդորեցին հարցում ուղարկել՝ տեղեկատվություն տրամադրելու համար։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ստելլա Սարուխանյանը, որպես նշված ՀԿ-ի աշխատակից, տներ կառուցելու նպատակով գնել է Սերս գյուղի հողերի մեծ մասը, և այդ գործընթացում չարաշահումներ են հայտնաբերվել։ Նշենք, որ «Կանաչ արահետը» գյուղատնտեսության աջակցության ՀԿ է, որը գյուղական համայնքներում կառուցում է տներ, ստեղծում տարբեր կենտրոններ, ինչպես նաև հայ ֆերմերների աջակցման գործունեություն է ծավալում։ Նշենք նաև, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալներով՝ Ստելլա Սարուխանյանը դատական մի քանի գործերում է ներգրավված։

Օրինակ՝ գործերից մեկով՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ա/Ձ Ստելլա Սարուխանյանի, Սիրամարգ Մարտիրոսյանի և Արտակ Շահնազարյանի գումարի բռնագանձման պահանջներով։

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանի օգնականը դեռևս 2023 թվին գրառում էր կատարել․ «Ծառայության եմ անցնում կամավոր հիմունքներով, չեմ վճարվելու և չեմ համարվելու պետական աշխատող: Կարևորում եմ հասարակություն-կառավարություն կապը, և ինձ համար պատիվ կլինի հանդիսանալ կամուրջ, օգնել լուծումները գտնել ձեզ հուզող հարցերի, փոխանցել տիկին Աննային ձեր նամակներն ու պահել հետադարձ կապը: Սիրելի տիկին Աննա, շնորհակալ եմ վստահության համար: Ինձ համար դա մեծ պատիվ է։ Ես Ձեզ հուսախաբ չեմ անի»,- գրել էր նա։

Զարմանալիորեն՝ վերջին շրջանում Աննա Հակոբյանի օգնականը չի երևում իր հովանավորյալի կողքին։ Պատճառը, թերևս, ակնհայտ է՝ աղմկահարույց քրգործերի պատճառով նրան հեռու են պահում։

Ի դեպ, մամուլից տեղեկանում ենք, որ Ստելլա Սարուխանյանը «Պերֆեկտ» TV-ի հիմնադիր Շավարշ Սարուխանյանի հարազատ քույրն է, և հաճախ հենց ինքն է կարդում այդ ալիքով տարածվող ատելություն պարունակող լուրերը։

Նշենք, որ Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Ստելլա Սարուխանյանի հետ, սակայն ապարդյուն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ