Նախորդ տարվա վերջին ուշագրավ գողության փաստ
արձանագրվեց, որին անդրադարձան մի շարք լրատվամիջոցներ (ՆԳՆ պաշտոնական կայք,
Oragir.News,
Shamshyan.com և այլ)։
Փաստի առթիվ մեղադրանք է ներկայացվել Երևանի բնակիչ Հրաչյա Մարգարյանի նկատմամբ, ընթանում են դատական նիստեր։
Ավելի վաղ սույն անձի կողմից տարբեր բնակարաններում կատարվել են գողություններ, որոնք մանրամասն նկարագրված են Դատալեքս կայքում։
Վերջին դեպքը ծնել էր մի շարք հարցեր, որոնք, բարեբախտաբար, ստանում են պատասխաններ․ այն է՝ ինչպես է Հրաչյա Մարգարյանին հաջողվում, լինելով գողության փաստով պրոբացիայի հսկողության տակ, իրականացնել այլ գողություններ, հարցի պատասխանը մեզ հուշում է կրկին Դատալեքսը, համաձայն որի՝ վերջերս Հ․ Մարգարյանը, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք ու լինելով ոչ սթափ վիճակում, ձերբակալվել է և կրկին որպես մեղադրյալ ներկայացվել դատարան։
Համաձայն գործի նյութերի՝ Մարգարյանը վարել է ՆԳՆ կենտրոնական ապարատի աշխատակից Նարինե Վրույրի Սարդարյանին պատկանող NISSAN մակնիշի 50 II 115 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, որը, համաձայն ավելի վաղ հարուցված քրեական գործերի նյութերի, հաճախակի գտնում է Հրաչյա Մարգարյանի տնօրինման ներքո։

Փաստորեն, ՆԳՆ-ի հետ նման բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվելու պատճառով բնակարանային գողի հանցակիցները առ այսօր անգամ չեն հետախուզվում։