Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:55 29-05-2026

Մշակույթի գործիչները Փաշինյանի առաջին թշնամիներն են. Սամվել Կարապետյան

Վտանգավոր է, որ այս իշխանությունը նույնիսկ մշակույթի մարդկանց է վախեցնում. եթե մշակույթի մարդիկ չեղան մեր ազգի առաջ գնալու լոկոմոտիվը, մենք պետություն ու ազգ չենք ունենա:

Այս մասին մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Մենք կորցնելու շատ բան ունենք: Մենք այն ջրբաժանի առաջ ենք կանգնած, որ կամ հայ ենք մնում, կամ չենք մնում: Սա ներկա իշխանության վարած քաղաքականությունն է»,- նշել է Սամվել Կարապետյանը:

Նա նշել է, որ հունիսի 7-ից հետո մենք ապրելու ենք ավելի մշակութային երկրում, ավելի ուժեղ էլիտայով երկրում, որովհետև եթե մենք էլիտա չձևավորենք, մենք չենք ունենա ազգային երկիր.

«Ես ինչ կարող եմ խոստանալ մշակույթի գործիչներին. ամենաարժանապատիվ կյանքը խոստանում եմ, երկրի զարգացումը խոստանում եմ»,- նշել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ հայրենադարձության, Հայաստանում աշխատատեղերի ստեղծման, մարզերում մշակույթի զարգացան և այլ հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը