Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 18:18 28-05-2026

Հայաստանը հրաժարվել է հավատարմագրել ՌԴ դիտորդներին. Զախարովա

Հայաստանը ոչ պաշտոնապես տեղեկացրել է, որ ցանկալի չէ ՌԴ մի շարք քաղաքացիների ընդգրկումը ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում:

Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ հայկական կողմը մերժել է ՌԴ պատվիրակության հավատարմագրումը։

Նա նշեց` ԱՊՀ դիտորդական առաքելությունը ձևավորվում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում աշխատելու համար ստացված դիմումի հիման վրա:

«Հաշվի առնելով մեր հարաբերությունների բնույթն ու առաջիկա ընտրությունների կարևորությունը՝ մենք դրական արձագանքեցինք համապատասխան դիմումին և ակտիվորեն ձեռնամուխ եղանք նախապատրաստական աշխատանքներին», - նշեց Զախարովան:

Նա հավելեց` ՌԴ դիտորդների ցուցակները սահմանված կարգով ուղարկվել են հայկական կողմին, որպեսզի հավատարմագրում անցնեն։

«Ցավոք, հայ գործընկերները ոչ պաշտոնապես տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկվելու անցանկալիության մասին», - նշեց Զախարովան։

Ռուսական կողմի տվյալներով՝ խոսքը Պետդումայի 3 պատգամավորի մասին է, այդ թվում՝ Կարաչայ-Չերքեզական Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի: Մոսկվան Երևանից պարզաբանումներ է խնդրել նման որոշման պատճառների վերաբերյալ, սակայն պաշտոնական պատասխան դեռ չի ստացել:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ խոսքը որևէ «սև ցուցակում» գտնվող անձանց մասին չէ։
«Նրանք երբեք Հայաստան այցելելու խնդիր չեն ունեցել։ Մի քանիսին անձամբ եմ ճանաչում, հրաշալի մասնագետներ են, սիրում և հարգում են Հայաստանը։ Ես չէի կարող պատկերացնել, որ Ռուսաստանի այդ քաղաքացիներն այնպիսի բան են արել պաշտոնական Երևանի նկատմամբ, որ արգելում են նրանց մուտքը։ Կարող եմ միայն ենթադրել, որ նրանք գտնվում են ԵՄ-ի «սանիտարական ցուցակներում», և դա ասես պաշտոնական Երևանի կողմից ԵՄ-ի ավագ ընկերներին հաճոյանալու ձև է», - ասաց Զախարովան։

Նա նշեց` Հայաստանի կողմից խորհրդարանական ընտրություններին ՌԴ մի շարք դիտորդների հավատարմագրումը մերժելը խորը ափսոսանք և թյուրըմբռնում է առաջացնում, Մոսկվան դա հաշվի կառնի Երևանի հետ հարաբերություններում:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի