Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 շաբաթ առաջ - 23:47 21-05-2026

Լավրովը զրուցել է Պաղեստինի փոխնախագահի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող վիճակը Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն Շեյխի հետ:

Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Զրույցի ընթացքում քննարկվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող վիճակը՝ շեշտը դնելով Գազայի հատվածում կայուն հրադադարի ապահովման և անկլավի՝ գրեթե ամբողջությամբ ավերված քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների արագ մեկնարկի, նաև Արևմտյան ափում իրավիճակի կարգավորման անհրաժեշտության վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։