copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 20:22 21-05-2026

Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը

Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը: Այս մասին հայտնել է իսրայելական աղբյուրը թուրքական «BBC Turkish»-ի հետ զրույցում։

Աղբյուրը հաստատել է, որ հյուպատոսության փակման վերաբերյալ քննարկումներ են ընթանում, սակայն դեռևս որոշում չի կայացվել։

Իսրայելական աղբյուրը նշում է, որ Թուրքիայում նշանակված իսրայելցի դիվանագետները ներկայումս իրենց դիվանագիտական ծառայությունն իրականացնում են Բուլղարիայում և դրա հետ մեկետղ նշվել է, որ չգործող շենքերը զգալի ֆինանսական բեռ են ներկայացնում Իսրայելի համար։
Այնուամենայնիվ, որոշ պաշտոնյաներ զգուշացրել են, որ Ստամբուլում հյուպատոսության փակումը կարող է դժվարացնել դրա վերաբացումը ապագայում։

Նշենք, որ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները սկսել են լարվել 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «ՀԱՄԱՍ» խմբավորման հարձակումներից հետո, իսկ հետո արդեն սրվել ու արժանացել են կոշտ քննադատությունների Իսրայելի կողմից Գազայի դեմ իրականացված գործողություններից հետո։

2023-ի վերջին Թուրքիան հետ է կանչել Թել Ավիվում իր դեսպանին, Իսրայելն էլ իր հերթին է հետ կանչել Անկարայում իր դիվանագետներին, սակայն դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես ամբողջությամբ չեն խզվել։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում