Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 16:00 20-05-2026

Փաշինյանն ակնարկում է հնարավոր իշխանափոխության մասին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում ФСБ-ի գործակալներին ձերբակալում են, դատում կամ արտաքսում երկրից։ Ռուսական գործակալների նկատմամբ հարուցված վարույթների և կայացված վճիռների բազմաթիվ նախադեպեր կան։ Հայաստանում ռուսական գործակալների նկատմամբ վերաբերմունքն այլ է։

Մայիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, որին նա անվանում է կալուգացի օլիգարխ, հրապարակավ մեղադրեց ФСБ-ի գաղտնի գործակալ լինելու մեջ։ Այնուհետև նա «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որակեց որպես գործակալական ցանց։ Հետո ակնարկ ուղղեց նրա համակիրներին, աջակիցներին, շտաբի աշխատակիցներին, որ նրանք ևս կարող են մեղադրվել գործակալ լինելու մեջ։ Ի վերջո՝ Փաշինյանը սպառնաց նրանց, ովքեր ընտրություն կկատարեն գործակալության օգտին․ «Ամենայն հարգանքով բոլոր միջազգային գործընկերների նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից»։

Ինչո՞ւ իրավապահ մարմինները Փաշինյանի այս հայտարարությունը լուրջ չեն ընդունում։ Եվ Հայաստանը ե՞րբ է գալու գործակալների հետևից։

Եթե այսպիսի հայտարարություն հնչեր մեր երբեմնի բախտակից երկրներում՝ Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրներում, Ուկրաինայում կամ Վրաստանում, ապա իրավապահ մարմիններն անմիջապես գործի կանցնեին, վարույթ կհարուցվեր, քննություն կկազմակերպվեր։ Եթե հաստատվեր գործակալ լինելու մասին կասկածը, ապա համապատասխան օրենքներով գործը կուղարկվեր դատարան։ Դատարանն էլ, համապատասխան օրենքների հիման վրա, կպատժեր ռուսական գործակալին։ Եվ թեման կփակվեր։

Հետևաբար, եթե ՀՀ-ում ռուսական գործակալ լինելն օրենքով պատժելի, քրեորեն դատապարտելի արարք լիներ, ինչպես մեր բախտակից երկրներում, ապա իրավապահ մարմիններն անմիջապես կարձագանքեին Փաշինյանի հայտարարությանը, վարույթ կհարուցեին, կհարցաքննեին Փաշինյանին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդին, համակիրներին, աջակիցներին՝ բոլոր նրանց, ում անունը Փաշինյանը կտար իր ցուցմունքում։ Այնուհետև քննիչները կփորձեին փաստերով ապացուցել այս ծանր, ամոթալի մեղադրանքը կամ հերքել այն և Փաշինյանին առաջադրել սուտ մատնության մեղադրանք։

Բանն այն է, որ ՀՀ-ում չկա ռուսական գործակալի վերաբերյալ նախադեպային վճիռ, չկա նաև նախադեպային վարույթ։ Նույնիսկ հայտնի չէ, թե իրավապահ ո՞ր կառույցը պետք է զբաղվի ռուսական գործակալների վերաբերյալ գործերով։ Այս իրավիճակը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանի օրոք ՀՀ-ում ռուսական գործակալ լինելը նորմալ է։ Եթե նորմալ չլիներ, ապա այդ մասին կլինեին օրենքներ, վարույթներ և նախադեպային վճիռներ։

Պարզ ասած՝ եթե ՀՀ-ն մինչ այժմ չի եկել ռուսական գործակալի հետևից, ապա Փաշինյանի վերընտրվելու պարագայում ևս չի գալու, քանի որ ՔՊ-ի նախընտրական ծրագրերում այս մասին ոչ մի տող չկա։ Չկա որևէ հիմք ենթադրելու, որ ՔՊ-ն լյուստրացիա է իրականացնելու և օրենքով արգելելու է ռուսական գործակալներին զբաղվել քաղաքականությամբ։

Հետևաբար՝ ՀՀ-ն ռուսական գործակալների հետևից, հավանաբար, կգա իշխանափոխությունից հետո։ Եվ դա՝ միայն այն պարագայում, եթե հաղթեն այն ուժերը, որոնք ծրագրում են իրականացնել լյուստրացիա և օրենքով արգելել ռուսական գործակալներին մուտք գործել քաղաքականություն։ Այսինքն՝ Փաշինյանն ակնարկում է, որ ՔՊ-ն պարտվելու է այս ընտրություններում։

Հարցն այն է, թե ո՞ւմ մասին է ակնարկում Փաշինյանը, ո՞վ է հաղթելու ընտրություններում և ռուսական գործակալների հետ վարվելու այնպես, ինչպես մեր երբեմնի բախտակից ժողովուրդները։

Կա նաև իրատեսական վարկած, ըստ որի՝ Փաշինյանը պարզապես մոլորեցնում է ազատ, ժողովրդավարական երկրներին, ձևացնում, թե պայքարելու է ռուսական գործակալների դեմ, սակայն իրականում ոչինչ չի անելու, ինչպես ոչինչ չի արել նախընթաց 8 տարիներին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից