Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:30 10-05-2024

Իշխանափոխության դեպքում հնարավոր կլինի կանխել հողերի հանձնումը․ Տիրան Խաչատրյան

«Երեկվա հանրահավաքը ցույց տվեց, թե ինչպիսի զանգված կա, որ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհություն ունի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Խաչատրյանը նկատեց, որ այսօրվա իշխանությունները այնպիսի մարդիկ են, որ ամբողջ ժողովրդի պահանջի դեպքում էլ կարող են հրաժարական չտալ։

Հարցին, թե ինչ է կարծում՝ Նիկոլ Փաշինյանը կգնա՞ քաղաքացիական բախումների, Տիրան Խաչատրյանն ասաց, որ Փաշինյանի կատեգորիայի մարդը առանց բարդացումների հրաժարական չի տա։

Գեներալ-մայորը կարծիք հայտնեց, որ իշխանափոխության դեպքում հնարավոր կլինի կանխել հողերի հանձնումը․ «Այստեղ նոր բանակցողներ են պետք նոր պահանջներով։ Այնպես չէ, որ մենք այլ տարբերակ չունենք և պետք է միայն հողեր հանձնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները