copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 19:24 12-01-2026

Եթե չեք հավատում, որ ընտրություններով հնարավոր է հասնել իշխանափոխության, մինչև ընտրությունները փոխեք իշխանությունը. Մարուքյան

Նկատում եմ, որ վերջին շրջանում շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ հայտարարում են, թե իշխանափոխությունը հնարավոր է, բայց ոչ ընտրություններով, այլ՝ ինչ-որ այլ գործընթացների միջոցով։

Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Ուզում եմ հասկանալ՝ նմանատիպ մտքեր արտահայտող մարդիկ ու՞մ ջրաղացին են ջուր լցնում։ Արդյո՞ք հենց գործող իշխանությունների շահերից չի բխում, որ ժողովուրդը հույս չկապի ընտրությունների հետ և չմասնակցի դրանց։

Եթե չեք հավատում, որ ընտրություններով հնարավոր է հասնել իշխանափոխության, մինչև ընտրությունները փոխեք իշխանությունը, ինչու՞մ է խնդիրը…

Ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների և հանրաքվեների միջոցով։ Հայ ժողովուրդը ամիսներ անց պատմական հնարավորություն է ունենալու փոխելու իր իսկ կողմից ձևավորված իշխանությունը։

Մարդկանց պետք է մոտիվացնել, որպեսզի նրանք ճիշտ օգտագործեն այդ հնարավորությունը, այլ ոչ թե հուսալքել, ետ պահել ընտրություններից՝ դրա փոխարեն ոչ մի իրական լուծում չառաջարկելով»,– գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում