copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 19:20 06-08-2026

Բաքվի դատարանում մեր հայրենակիցները պաշտպանել են հայ ժողովրդի անցյալն ու ներկան. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մեծ պատժաչափեր էր սահմանել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ:

Իր հեռախոսազանգով Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ընդհանուր գծերով նկարագրել է տեղի ունեցող կրկեսի ողջ էությունն ու խախտումների շղթան, որի պայմաններում այլ որոշում չէր էլ ակնկալվում:

Իշխանյանն ընդգծել էր, որ իրենց ելույթները ոչ միայն չեն լուսաբանվում, այլև դատավարության ընթացքում դատարանն անհարկի, ապօրինի ձևով ընդհատել կամ կիսատ է թողել դրանք:

Վերջինիս փոխանցմամբ՝ Բաքվի դատարանում մեր հայրենակիցները պաշտպանել են հայ ժողովրդի անցյալն ու ներկան, թույլ չեն տվել հարված հասցնել մեր ազգային արժանապատվությանն ու համազգային շահերին:

Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»: