copy image url
Ներքին Արտաքին 3 ամիս առաջ - 00:08 18-05-2026

Արամ Ա Վեհափառը Վատիկանում է, այսօր կայցելի Լևոն Պապին

Արամ Ա Վեհափառը ժամանել է Վատիկան, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․ «Կիրակի, 17 Մայիս 2026-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պաշտօնական քառօրեայ այցելութեամբ ժամանեց Վատիկան։ Գրում է vaticannews-ը։

Ժամանումէն անմիջապէս ետք, Նորին Սրբութիւնը հանդիպումներ ունեցաւ Վատիկանի պատասխանատուներուն հետ՝ յառաջիկայ օրերու ծրագիրներուն առնչուած։

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառը Երկուշաբթի, 18 Մայիս 2026-ին, այցելութիւն պիտի տայ Լեւոն ԺԴ Սրբազան Պապին։ Այս մէկը պիտի ըլլայ Վեհափառ Հայրապետին առաջին պաշտօնական այցելութիւնը Լեւոն Պապին։ Լուրը կը հաղորդէ Սուրբ Աթոռի Մամլոյ գրասենեակը նշելով նաեւ թէ երկուշաբթի օրուայ Քահանայապետի եւ Վեհափառ Հայրապետի միջեւ կայացած առանձնական հանդիպման պիտի յաջորդէ աղօթքի պահ մը Առաքելական Պալատի Ուրբանոս Ը. մատրան մէջ։

«Նորին Սրբուիւն Արամ Ա. նաեւ պիտի այցելէ Քրիստոնեաներու Միութեան Խթանման Քահանայապետական Վերատսեչութիւնը եւ Հռոմէական Քուրիայի այլ գրասենեակներ։ Իսկ Մայիս 19-ին, Քահանայապետական Արեւելեան Հիմնարկին մէջ, Վեհափառ Հայրապետը հրապարակային դասախօսութիւն մը պիտի տայ Միջին Արեւելքի եկեղեցիներու մարտահրաւէրներուն մասին» նշուած է միշտ Սուրբ Աթոռի Մամլոյ գրասենեակին հրատարակած հաղորդագրութեան մէջ։

Թէեւ այս այցը կը հանդիսանայ Արամ Ա. Վեհափառի առաջին պաշտօնական այցը Լեւոն Պապին հարկ է նշել որ անոնք առիթը ունեցան իրար հանդիպելու Լեւոն ԺԴ.-ի Լիբանան կատարած առաքելական ճամբորդութեան ընթացքին։ Բացի վերոնշեալ հանդիպումներէն Վեհափառ Հայրապետը եւ անոր ընկերացող պատուիրակութեան անդամները հիւրը պիտի հանդիսանան նաեւ Լեւոնեան Ք. Հայ Վարժարանին, ի ներարկութեան Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ հայոց Կաթողիկոս Պատրիարք` Ամենապատիւ ե Գերերջանիկ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ.-ին։

Այս առիթով նշենք նաեւ` որ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը տարբեր առիթներով այցելած է Վատիկանը ու հանդիպումներ ունեցած է տարբեր Քահանայապետերու հետ, ինչպէս Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ.-ի հետ, 1997-ին, ստորագրելով համատեղ յայտարարութիւն մը, ապա 2000 թուականի Յոբելենական տարուան առիթով։ Ան այցելած ու հանդիպած է նաեւ երջանկայիշատակ Պենետիկտոս ԺԶ Պապին հետ 2008-ին նոյեմբերին, ապա Հայասէր Քահանայապետ Ֆրանչիսկոսին հետ, տարբեր առիթներով` 2014-ին, 2015-ին, 2018-ին, 2021-ին եւ 2024-ին։

Այցելութիւններ` որոնք կը հաստատեն երկու եկեղեցիներուն միջեւ սերտ ու բարեկամական կապերը եւ համամիութենական ուղիով անոնց ընթացքը»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել