copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 11:22 15-05-2026

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 205 ռուս զինծառայողի, փոխարենը փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի 205 ռազմագերիներ։

Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մայիսի 15-ին կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 205 ռուս զինծառայող։ Փոխարենը փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի 205 ռազմագերիներ։ Ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»,- ասել են ռազմական գերատեսչությունից։

Ռուս զինծառայողներին գերությունից վերադարձնելիս միջնորդական ջանքեր են գործադրել ԱՄԷ-ն, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը՝ մայիսի 9-ից 11-ը Ուկրաինայի հետ զինադադար հաստատելու և այդ ժամանակահատվածում Կիևի հետ «1,000-ը 1,000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում իրականացնելու վերաբերյալ։

Մայիսի 9-ին Ուշակովը նշել էր, որ ՌԴ-ի և Ուկրաինայի համապատասխան ծառայությունների կողմից ակտիվ աշխատանք է տարվում ռազմագերիների ցուցակների հետ, և եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն, կսկսվի փոխանակումը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ