copy image url
Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 16:00 14-05-2026

Ինչու չի ազատականացվում ԵՄ վիզան հայերի համար

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ուրախալի լուր կա թոշակառուների համար, որոնք ամիսը 5 անգամ մեկնում են Լառնակա հանգստանալու։ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին է փոխանցել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Ի՞նչ նշանակություն ունի այս զեկույցը և ի՞նչ կապ ունի հունիսի 7-ի ընտրությունների հետ։

Զեկույցում նշվում է, որ թեև Գործողությունների ծրագրի տրամադրումից կարճ ժամանակահատված է անցել, բայց Հայաստանի կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրել է պահանջվող օրենսդրական և քաղաքական փոփոխությունների զգալի մասը, ինչը բարձր է գնահատվում ԵՄ կողմից։ Ողջունելով դրական դինամիկան՝ Հանձնաժողովը միաժամանակ ընդգծում է, որ առաջընթացի գնահատումը կատարվում է բացառապես արդյունքահեն մոտեցմամբ և պայմանավորված է բոլոր հենանիշերի արդյունավետ և հետևողական իրականացմամբ։

Այսպիսով՝ Եվրոպական հանձնաժողովը գովեստի խոսքեր է շռայլում ՔՊ-ական իշխանության հասցեին։ ՔՊ-ն սա կարող է ներկայացնել, որպես հավատարմություն ընտրված եվրաինտեգրման ուղղուն, հուսադրել ընտրողներին, որ եթե իրենց ընտրեն, ապա առաջիկայում ԵՄ վիզան կազատականացվի։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան մեկնելու ԵՄ անդամ երկիր՝ առանց վիզայի։

ԵՄ վիզայի ազատականացումն իհարկե, դրական առաջընթաց կլինի։ Ներկայումս քաղաքացիները ԵՄ երկրներ մեկնելիս բախվում են մի շարք խնդիրների։ Որոշ դեսպանություններ արհամարհական վերաբերմունք են դրսևորում ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Որոշ կասկածելի միջնորդներ վիզա են վաճառում, որը ենթադրաբար՝ կոռուպցիոն ճանապարհով է ձեռք բերվում։ Որոշ կասկածելի միջնորդներ դեսպանատուն մտնելու հերթ են վաճառում։ Մի խոսքով՝ խայտառակ իրավիճակ է ԵՄ վիզա ստանալու հարցում։ ԵՄ դեսպանատները ՀՀ քաղաքացուն վերաբերվում են որպես ստախոսի, պոտեմցիալ հանցագործի։ Հայ մարդու խոսքը, փաստաթղթերը որակում ոչ արժանահավատ։ Սա շատ վիրավորական է։

ԵՄ վիզաների ազատականացման արդյունքում, ենթադրաբար՝ իրավիճակը կփոխվի, ժողովուրդը կշահի, կազատվի այս այլանդակություններից, ամոթալի հերթերից, կասկածելի ու խայտառակ միջնորդներից, դեսպանատների արհամարհական, վիրավորական վերաբերմունքից և այլն։ Այս առումով՝ վիզաների ազատականցումը դրական է և՛ հայ ժողովրդի համար, և՛ ԵՄ երկրների համար, որոնց մասին ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին վատ կարծիք ունի, քանի որ վիզա ստանալիս բախվում է այնպիսի խայտառակ երևույթների, որ խորապես հիասթափվում է Հին աշխարհից։

Եվրոպական հանձնաժողովի զեկույցը նաև նվեր է Նիկոլ Փաշինյանին։ Գովեստի շռայլված խոսքերն ապացուցում են, որ Փաշինյանը ԵՄ հուսալի գործընկերն է, ուզում է ՀՀ-ն ԵՄ չափանիշներին համապատասխանեցնել, քաղաքակրթական դաշնակից է ուզում դառնալ և այլն։ Սա կարող է արդարացնել ԵՄ այն աջակցությունը, որը նախատեսվում է տրամադրել ՔՊ-ին հունիսի 7-ի ընտրություններում։ Այս առումով՝ զեկույցն ավելի շատ ԵՄ երկրների համար է, որոնք, ենթադրաբար, կոգևորվեն Հայաստանի առաջընթացով ու միասնաբար կաջակցեն Փաշինյանին հունիսի 7-ին։

Իրատեսները, սակայն, այս զեկույցի հետ կապված ռեալ առաջընթաց չեն նկատում։ Եթե իրոք Հայաստանն առաջընթաց է արձանագրել, ապա ՀՀ-ում ԵՄ երկրների դեսպանատներն առաջինը պետք է դրան արձագանքեին ու հայտարարեին, որ հաշվի առնելով ՀՀ առաջընթացը՝ վերանայում են իրենց արհամարհական վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների հանդեպ, դադարեցնում են գործակցությունը հերթեր վաճառողների, վիզայի փաստաթղթեր լրացնողների մյուս կասկածելի միջնորդների հետ, բացում են դեսպանատների դռները ՀՀ քաղաքացու առաջ, և այսուհետև հային մարդու տեղ են դնելու, ոչ թե հակաքաղաքակրթական սպառնալիքի։

Հետևապես՝ եթե ԵՄ դեսպանատները հաշվի չեն առնում ու լուրջ չեն ընդունում զեկույցում արձանագրված առաջընթացը և չեն վերանայում իրենց անհարգալից վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ վիզա տրամադրելու հարցում, ապա հիմք են տալիս ենթադրելու, որ ոչ մի առաջընթաց չկա։ Կամ եթե կա էլ, ապա այն կապ չունի Հայաստանի հանդեպ ԵՄ վերաբերմունքի հետ, հետևաբար՝ նաև վիզայի ազատականացման հետ։

Պարզ ասած՝ Եվրոպական հանձնաժողովը պիտի անկեղծ խոստովանի, որ վիզայի ազատականացումը եվրոչափանիշներին համապատասխանելու հետ կապ չունի։ Եվ քանի դեռ ՀՀ-ն ռուսական ուղեծրում է, իսկ Նիկոլ Փաշինյանը ռուսական շահերը շատ կարևոր է համարում, այդքան ժամանակ ԵՄ վիզան ՀՀ քաղաքացու համար չի ազատականացվի, վիզա ստանալու գործընթացում կշարունակվի նույն արհարգալից վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»