Խորագիր 9 ամիս առաջ - 22:00 08-11-2025

Խորագիր. Հարցազրույցների շքերթ, վիզան` վզից կախ, ցորեն ու տոնածառ, փողով չափվող երջանկություն

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

Քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հարցազրույցները և դրանցում տեղ գտած կարևորագույն շեշտադրումները, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում ծավալվող զարգացումները և չերևացող գործընթացները, Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորենի ներկրումն ու դրա շուրջ կատարվող մանիպուլյացիաները, ամանորյա տոնական օրերի կրճատումն ու ժամկետից շուտ դրվող տոնածառը։

Հայտնի է, որ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների Հայաստան այցի ընթացքում՝ նոյեմբերի 5-ին, հայկական կողմին պաշտոնապես փոխանցվել էր ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Չնայած վերամբարձ հայտարարություններին, ըստ երևույթին Հայաստանի Հանրապետության առաջ այնպիսի պահանջներ են դրվել, որոնց իրագործումը, հետևաբար նաև վիզաների ազատականացումն իրատեսական չէ, որի մասին չի խոսվում։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի տարածքով ներկրվող ցորենին, որը մեկնաբանվում է որպես Ռուսաստանից ունեցած կախվածության նվազեցում, ապա դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ տեղի է ունենում ճիշտ հակառակը․ Հայաստանի կախվախությունը ՌԴ-ից ավելի մեծանում այս ամենի հետևանքով։

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում