Լեհաստանն ու Դանիան համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Զորավարժությունները կրում են «Baltic Shield 2026» խորագիրը։ Այս մասին
հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը X-ի իր էջում։
Լեհ նախարարի խոսքով՝ զորավարժություններին մասնակցում են, մասնավորապես, հրետանավորներ, նավաստիներ, օդաչուներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ինչպես նաև Սթանիսլավ Սոսաբովսկու անվան 8-րդ Պոմերանյան օդադեսանտային բրիգադի և 2-րդ հետախուզական գնդի զինծառայողները։
«Զինվորները վերապատրաստում են անցնում Լեհաստանի տարածքում, դանիական Բորնհոլմ կղզում և Բալթիկ ծովի ջրերում։ «Baltic Shield 2026»-ը ոչ միայն դաշնակից ուժերի մարտունակության և օպերատիվ համագործակցության ստուգում է, այլև հստակ ուղերձ Բալթիկ ծովի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների միասնության մասին»,- նշել է Կոսինյակ-Կամիշը։