copy image url
Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 11:44 07-05-2026

Ադրբեջանը uադրիչ է համարել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը Արցախի մասին

Ադրբեջանը սադրիչ է համարել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությունը Արցախի մասին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Այն ժամանակաշրջանում, երբ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան սեփական ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի իրականացրած արդար պատերազմից հետո տարածաշրջանում պայմաններ են ստեղծվել կայուն խաղաղության համար, մենք վճռականորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում սեփական տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը։

Ֆրանսիացի նախարարը, անտեսելով հայկական օկուպացիայի ժամանակաշրջանում ադրբեջանական տարածքներում հարյուրավոր մզկիթների և մշակութային ժառանգության այլ նմուշների ավերման փաստը, մեկնաբանում է օկուպացիայի ժամանակներից մնացած որոշ շինությունների քանդման հարցը և տեղին չի համարում հղում անել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում քննվող գործընթացին։ Սա երկակի մոտեցման վառ օրինակ է:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատող առաքելություն «Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջան» (օկուպացված Արցախ) ուղարկելու վերաբերյալ Ֆրանսիայի կոչերը իրականության ակնհայտ խեղաթյուրում են։ Հենց Ադրբեջանն է բազմիցս կոչ արել իրականացնել նման գնահատող առաքելություններ, սակայն, ցավոք, դրանց անցկացումն անհնարին է դարձել հենց այնպիսի երկրների կողմից հայտնի խոչընդոտների արդյունքում, ինչպիսիք են Հայաստանը և Ֆրանսիան։

Ինքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հաստատել է այս փաստը իր 2005 թվականի զեկույցում։ Ֆրանսիացի նախարարի նման հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում կայուն և իսկական խաղաղության կառուցմանը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա

Ձեզ գուցե հետաքրքրի